Սա բրազիլական լավագույն թիմն է իմ դեբյուտից ի վեր․ Նեյմար

Neymar

Ամենադիտվածներ

Նեյմարը կարծում է, որ Բրազիլիան այժմ ունի ամենաուժեղ թիմը ազգային հավաքականում իր նորամուտից հետո:

«Սա Բրազիլիայի լավագույն թիմն է իմ դեբյուտից ի վեր: Հիմա թիմն ավելի ուժեղ է և համախմբված, մենք ավելի լավ ենք պատրաստ հաղթանակների, և սա շատ լավ է։

Մենք շատ ուժեղ հարձակում ունենք։ Թիմի յուրաքանչյուր խաղացող ունի իր դերը: Իսկ մեզ միավորում է մեկ նպատակ, և սա է ամենագլխավորը: Մենք նոր իմպուլս ենք զգում, թիմը կարծես վերածնվել է, և դա հիանալի է:

Այժմ Բրազիլիայի հավաքականը փորձի ու երիտասարդության խառնուրդ է։ Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել միմյանց համար։ Մենք խաղում ենք թիմով, և դա մեզ հնարավորություն կտա հեռու գնալ 2022 թվականի աշխարհի առաջնությունում»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը Téléfoot-ին տված հարցազրույցում:

Բրազիլիայի հավաքականում Նեյմարը նորամուտը նշել է 2010 թվականին։ Աշխարհի 2014 թվականի տնային առաջնությունում թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը՝ կիսաեզրափակչում զիջելով Գերմանիային 1։7 հաշվով, իսկ 3-րդ տեղի համար խաղում՝ 0։3 հաշվով զիջելով Հոլանդիային։ Աշխարհի 2018 թվականի առաջնությունում Բրազիլիան դուրս եկավ 1/4 եզրափակիչ փուլ։

Ամենաթարմ