Հոլանդական «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերը Չեմպիոնների Լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։
Այս մասին հայտնում է UEFA-ի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Ալերը 4 գոլ է խփել «Սպորտինգի» դարպասը։ Այդ խաղում հոլանդական ակումբը հաղթեց շատ խոշոր՝ 5-1 հաշվով։