Լայչակն աջակցում է Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

Հրապարակող՝

Լայչակն աջակցում է Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

Ամենադիտվածներ

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքն աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը, որը կոչվում է «Կանայք հանուն խաղաղության»:

«Մենք ի սրտե հավատում ենք խաղաղության պրոցեսներին կանանց մասնակցության կարևորությանը: Կանայք նոր ռիթմ են տալիս հակամարտության կարգավորման գործընթացին, և մենք աջակցում ենք խաղաղության հաստատման գործում նրանց ներգրավվածությանը»,-ասել է Լայչակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր ԱՄՆ, կոնգրեսականների առջև ելույթում նա ընդգծել էր, որ կայուն խաղաղության գործում մեծ նշանակություն ունի երկրի ժողովրդավարությունը, քանի որ ժողովրդավար երկրները չեն պատերազմում:

Ամենաթարմ