Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի էջում ինֆոգրաֆիկաներ են հրապարակվել, որոնցում երևում է, թե ինչպես է փոփոխվում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը։
Նշվում է, որ Սևանի մակարդակը մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սանտիմետրով և կազմել` 1900.58 մետր (14.03.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 14 սանտիմետրով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 6 սանտիմետրով։
Իսկ ինչ վերաբերվում է Արփա-Սևան ջրատարով մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակին, ապա այդ մասով ՀՄԿ-ն հայտնում է, որ այն կազմել է 2.522 միլիոն խորանարդ մետր, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մարտի 14-ը ներառյալ՝ 25.349 միլիոն խորանարդ մետր: