fbpx
Իրավական

Գոշ լճի մոտ մեքենան գլորվել է ձորը․ կա զոհ ու տուժած (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Գոշ» լճի մոտ տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

«Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 12-ին` ժամը 06:00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը իր «ՈւԱԶ-31519» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի արդյունքում վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է», – ասված է տարածված հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ