fbpx
Մշակույթ

Բացառիկ համերգ. լեգենդար Միշա Մայսկին կնվագի Ֆիլարմոնիկի հետ

Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 28-ին տեղի կունենա բացառիկ համերգ․ Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին հանդես կգա Ֆիլարմոնիկի հետ՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի Facebook-ի էջից։

«Նրա ձեռքերում թավջութակը մարդկային ձայնով է երգում։

Նրա կյանքի ուղին այնպիսին է, որ կբավարարեր 2 կյանքի համար։ Բեմի վրա նա ասես արևելյան կախարդանք լինի, իսկ գուցե հենց ինքն է դասական երաժշտության հրաշագործը», – գրում է Ֆիլարմոնիկը։

Համերգի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ