Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը զգուշացրել է, որ Բրյուսելի և Վարշավայի միջև եվրոպական և ազգային օրենսդրության գերակայության շուրջ վեճի պայմաններում Լեհաստանը կարող է լքել Եվրոպական միությունը։ Այս մասին հայտնել է ТАСС-ը:
«Եթե օրենքի գերակայության և եվրոպական իրավունքի նորմերի գործողության հարցը չլուծվի, ապա վտանգ կա, որ Լեհաստանը հարկադրաբար դուրս կգա ԵՄ-ից»,- նշել է Վեբերը։