fbpx
Իրավական

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից. Մուսինյան

Մարտի 1-ի գործի շրջանակում երեկ որպես վկա հարցաքննված Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից:

Այս մասին  ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հարցին թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը կշարունակվի՞, Մուսինյանը պատասխանեց, որ եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, իրենք հանրությանը կտեղեկացնեն:

Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով առաջին անգամ է հարցաքննվել:

Այս գործի շրջանակում օրեր առաջ մի քանի ժամ հարցաքննվել է նաև Սերժ Սարգսյանը. նա նույնպես վկայի դատավարական կարգավիճակ ունի:

Աղբյուր՝ armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ