Միլանի «Ինտերի» ղեկավարությունն արդեն որոշել է, թե ով պետք է փոխարինի թիմի հարձակվող Մաուրո Իկարդիին:
Onet-ը գրում է, որ միլանյան ակումբը ցանկանում է իր կազմում տեսնել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկիին:
Նշվում է, որ «ներաձուրիները» համակերպվել են այն մտքի հետ, որ Մաուրո Իկարդին կլքի թիմն այս մրցաշրջանից հետո:
Կողմերը չեն կարողանում այդպես էլ համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում:
Այս մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում 31 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ: Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները գրում էին, որ Բունդեսլիգայի չեմպիոնը համաձայնության է եկել Տիմո Վերների հետ, որն իր հերթին գերմանական ակումբ կտեղափոխվի` փոխարինելով լեհ ֆուտբոլիստին:
Հաղորդում է armsport.am-ը։