Բունդեսլիգայի 13-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Բայեր» Լևերկուզենին։ Հաղթանակից հետո մյունխենյան ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է հանդիպումը։
«Մենք միշտ ավելին ենք ուզում:
Նոր տարում նույնպես մենք ցանկանում ենք խաղալ նույն ոգով և միայն հաղթանակների համար:
Երկու թիմերն էլ վերջին շրջանում ծանրաբեռնված են եղել: Դա նկատելի էր: Սրության պակաս կար: Մի քանի սխալներ թույլ տվեցինք:
Գուցե Լևերկուզենը ավելի լավ էր վերահսկում խաղը, բայց այն, ինչ մենք ցույց տվեցինք, որպես մեկ թիմ, հրաշալի էր», – Լևանդովսկիի խոսքերը փոխանցում է «Բավարիայի» պաշտոանկան կայքը: