Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Դավիթ Խաժակյանն այս պահի դրությամբ ամենավառ ու ամենաարդյունավետ ընդդիմադիր գործիչներից մեկն է։ Այս տեսանկյունից անընդունելի է նրա գործունեության կասեցումը ավագանիում։
Բայց կա նաև խնդրի մյուս կողմը․ նա ստիպված է աշխատել այնպիսի մի խմբակցությունում, որի մյուս անդամները անհասկանալի և իռացիոնալ գործունեությամբ են զբաղվում։ Իսկապես այդ կանայք ոչ կոմպետենտ ու կիսագրագետ տպավորություն են թողնում, որոնց հետ աշխատելը անհնար է։
Այս տեսանկյունից Խաժակյանի ետ կանչվելը տրամաբանական է, բայց ցավալի։
Ափսոս, բայց այս մասին դաշինք կազմելուց առաջ էր պետք մտածել։ ԼՀԿ-ն պետք է նախապես իմանար, թե ում հետ է պատրաստվում ճանապարհ անցնել»։