Իսրայելական զինուժը նոր հարձակումներ է արձանագրել երկրի հյուսիսային շրջանների ուղղությամբ՝ լիբանանյան տարածքից։
Ընդհանուր առմամբ մոտ 30 արկ է արձակվել Վերին և Արևմտյան Գալիլեայի, ինչպես նաև Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների հարավային շրջանների ուղղությամբ։
Հրթիռների մի մասը որսացել են։ Որոշ տեղերում արձանագրվել է արկերի անկում, որոնք հանգեցրել են հրդեհների։
«Իսրայելական հրշեջ-փրկարարական ծառայություններն աշխատում են հարձակման հետևանքով տարածքում բռնկված բազմաթիվ հրդեհների մարման ուղղությամբ»,- հայտնել է ԶՈւ մամուլի ծառայությունը։