Լիոնում պայթյունը հետաքննելու է դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը

Հրապարակող՝

Լիոնում պայթյունը հետաքննելու է դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը

Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը միացել է ուրբաթ Լիոնում տեղի ունեցած պայթյունի հետաքննությանը։ Այս մասին հաղորդում է AFP-ին:

Նրա տվյալներով՝ դեպքի վայր է ժամանել Փարիզի դատախազ Ռեմի Էյթզը, Լիոնի քաղաքապետ Դավիդ Կիմելֆելդը և նահանգապետ Օվերն Ռոնա Ալպին: Երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտնել է, որ հետևում է պայթյունի շուրջ դեպքերի ընթացքին:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են սակրավորները, որոնք ուսումնասիրում են շրջանը պայթուցիկ հայտնաբերելու հավանականության առնչությամբ: Վիկտոր Հյուգոյի և Սալ փողոցների խաչմերուկը և դրա շրջակայքը հսկվում է զինվորների կողմից, որոնք մասնակցում են Sentinelle հակաահաբեկչական գործողություններին:

Պայթյունը որոտացել է ուրբաթ Լիոնի կենտրոնում՝ Վիկտոր Հյուգո և Սալ փողոցների խաչմերուկում: BFMTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ոստիկանությունն արդեն հետաքննում է դեպքը սպանության փորձ կատարելու հատկանիշներով: Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժել է առնվազն 13 մարդ:

 

Ամենաթարմ