Սեպտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել, որում հաjտնեl է, որ սեպտեմբերի 7-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի և փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
«Հանդիպման ընթացքում նշեցի փոխշահավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առավել ընդլայնելու եւ խորացնելու կարևորության մասին։
Ընդգծեցի եւս մեկ կարևոր փաստ, այն է՝ այս տարի Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի լրանալը։
Շնորհակալություն հայտնեցի համաճարակի դեմ պայքարում մեր երկրին Լիտվայի կողմից ցուցաբերած աջակցության համար։
Կարևորեցի նաև Լիտվայի խորհրդարանի` Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամների կոչը՝ հայ ռազմագերիների ու պատանդների Հայաստան վերադարձի վերաբերյալ:
Խոսեցինք միջխորհրդարանական համագործակցությունից, դեսպանատան հետ համատեղ ծրագրերի իրականացումից:
Երկուստեք կարևորվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով տարածաշրջանում լիակատար խաղաղության եւ անվտանգության հաստատման գործընթացի վերսկսման ու համապարփակ հանգուցալուծման անհրաժեշտությունը:
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերահաստատեց Լիտվայի՝ Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու ցանկությունը»,- ասված է գրառման մեջ։

