Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան և Լիտվայի նրա գործընկեր Ժիգիմանտաս Վաիչյունասը զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնել ավիահաղորդակցությունը երկրների միջև։
Regnum գործակալության հաղորդմամբ՝ այն կվերականգնվի Wizz Air ավիաընկերության միջոցով։
Նշվում է, որ Վրաց պաշտոնյան խոսել է հուլիսի 1-ից Թբիլիսիի սահմանը միջազգային զբոսաշրջիկների համար բացելու մտադրության մասին։
Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նաև զբոսաշրջիկների համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցը։