Լիվերպուլը շարունակում է պայքարել չեմպիոնության համար

«Լիվերպուլը»  ԱՊԼ-ի  35-րդ տուրում մրցեց «Քարդիֆի» հետ:Քարդիֆում  կայացած խաղն ավարտվեց «Լիվերպուլի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: 

56-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վեյնալդումը,իսկ  80-րդ րոպեին Միլները կրկնապատկեց հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը:

«Լիվերպուլը» հերթական երեք միավորն է վաստակում ու 88 միավորով բարձրանում մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, իսկ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» մեկ խաղ պակաս է անցկացրել և ունի 84 միավոր:

Ամենաթարմ