«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն ասում է, որ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի ֆավորիտ է
«Կարծում եմ, որ «Լիվերպուլը» ֆավորիտ է, նրանք ունեն ամենակատարյալ պաշտպանական և հարձակողական մենթալիտետը:
«Սիթին» պետք է կրծի եղունգները: Նրանք կարող էին որոշել «Ռեալի» հետ դիմակայության ելքը: Կարծում եմ՝ Անչելոտիի թիմը կարող է վերադառնալ պատասխան խաղում»,- իտալացու խոսքերն է փոխանցում Football Italia։
Հիշենցնենք, որ ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթել էր «Վիլյառեալին», իսկ «Ման. Սիթին» 4:3 հաշվով առավելության էր հասել «Ռեալի» նկատմամբ: