Օրեր առաջ տեղեկություն շրջանառվեց, որ Լոռու մարզպետի ու ևս մի քանի հոգու կողմից ծեծի է ենթարկվել Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը։ Այս մասին հայտարարություն տարածեց նաև ՄԻՊ-ը, իսկ Տիտանյանը դիմեց Ոստիկանություն։
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման բան տեղի չի ունեցել և ինքը ծեծի չի ենթարկել Տիտանյանին։
Իսկ դիտարկմանը, թե Օձունի համայնքապետը հաստատել է այդ լուրը, Խաչատրյանն ասաց, որ հաստատել է, ուրեմն փա՞ստ է։
Մարզպետը նաև ասաց, որ եթե դիմել է ոստիկանություն, ապա թող ոստիկանությունը զբաղվի։