Լոռու մարզում կանցկացվի «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը»

Հրապարակող՝

Լոռու մարզում կանցկացվի «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը»

Ամենադիտվածներ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` մայիսի 9-13-ը, ՀՀ Լոռու մարզում կանցկացվի «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը», որը կազմակերպում է «Հայկական կինոյի ինդուստրիայի զարգացում» մշակութային հիմնադրամը:

Փառատոնի նպատակն է` նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:

Փառատոնը բաղկացած է` միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից. մրցանակներ կշնորհվի 12 անվանակարգերում:

Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հաղպատում, Դեբետում, Վանաձորում, Սպիտակում:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:

Փառատոնի շրջանակում տեղի կունենա վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:

Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 600 հայտ աշխարհի 65 երկրից:

Փառատոնի ծրագրին և միջոցառումներին կարող եք ծանոթանալ www.ysff.am կայքէջում ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։

Ամենաթարմ