fbpx
Ժամանց

Louis Vuitton-ը կթողարկի 100 եվրո արժողությամբ շրթներկի առաջին շարքը

2025 թ-ին Louis Vuitton-ը շրթներկի իր առաջին շարքի թողարկմամբ պատրաստվում է մեծ աղմուկ բարձրացնել գեղեցկության մրցունակ շուկայում:

Թիրախավորելով Z սերնդին եւ նպատակ ունենալով վերակենդանացնել Ասիայում, հատկապես Չինաստանում նվազող եկամուտները, ֆրանսիական շքեղ ապրանքանիշը ընդլայնվում է՝ ներխուժելով գեղեցկության ոլորտ:

Մինչ մրցակիցները, ինչպիսիք են Dior-ը եւ Gucci-ն, իրենց շրթներկները գնահատում են 50 դոլարից ցածր, իսկ Hermès-ի գինը 75-90 դոլարի սահմաններում է, Louis Vuitton-ը նախատեսում է գերազանցել 100 եվրոյի շեմը՝ ստեղծելով ամենաթանկ շրթներկը շուկայում: Ըստ Glitz-ի՝ Louis Vuitton-ը ակտիվորեն փնտրում է 50-ից 60 քառակուսի մետր մանրածախ տարածք Արեւելյան Ասիայի հանրախանութներում՝ հավաքածուն թողարկելու համար, որը ակնկալվում է, որ արագ կվաճառվի:

«Louis Vuitton-ը ցանկանում է գրավել 1997-ից 2012 թվականներին ծնված Z սերնդին»,-ասում է աղբյուրը,-«Այս խումին հատկապես գրավում է կոսմետիկայի ոլորտը, որը համարվում է շքեղության հասանելիության խորհրդանիշ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ