Լրագրող Գայանե Մանուկյանը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից․ Armtimes

Ամենադիտվածներ

Ոստիկանության 6-րդ վաչության աշխատակիցները շորթում կատարելու կասկածանքով ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից բերման են ենթարկվել Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանին, ում մոտ հայտնաբերվել է 400 հազար դրամ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ լրագրողը ՃՈ պաշտոնատար անձին ասել էր, թե վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ ունի և դրանք չհրապարակելու համար նրանից գումար էր պահանջել ու գումարը ստանալու հետո բերման ենթարկվել։

Նշվում է նաև, որ այս տեղեկությունը ոստիկանությունից չեն հերքել և շուտով հանդես կգան հայտարարությամբ։

Այս մասին հայտնում է Armtimes-ը:

 

Ամենաթարմ