ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են որ, անհայտ անձինք այսօր կոտրել են մարաքաղաքի Նոր Նորք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը, տարել՝ ձեռքը և ոտքերը /պղինձ/։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ը ահազանգել է ոստիկանություն։
Հ․Գ․ Լրագորղի արձանը բացվել է 2014 թ․ «Կառլեն և Սառա Եսայաններ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալի կերպարը։ Մարմնավորում՝ ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988 թթ-ի հայտնի իրադարձություններից։

