«Լոռի» ֆուտբոլային ակումբն այսօր ՀՖՖ է ներկայացրել VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը։
Այս մասին ակումբը հայտնել է Facebook-ի էջում տեղադրված հայտարարությամբ։
«ՀՖՖ (անկախ) բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները արդարացի չէին, ինչն այլ ելք չի թողնում, քան նման ցավալի եւ ծանր որոշում կայացնելը», – ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ «Լոռին» ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի զարգացմանն ու սեփական սաների կրթմանը։