Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լսեցի, որ ուզում են նորանոր գովեստների արժանացնել նախկին կոմմունիստ եւ Հայաստանում կաշառակերութեան կնքահայր (իր օրոք նոյնիսկ կոմկուսի անդամութեան տոմսերն էին կաշառքով տրւում), ապա ՀՀՇ «օրթախ»,կամակատար եւ վերջում նոր կուսակցութեամբ Ռոբերտ Քոչարեան-Վազգէն Սարգսեան թիմի դաշնակից Կարէն Սերոբի Դեմիրճեանին։
Ո՞րն է այս անառողջ խանդավարութեան նպատակը։ (ՄԻկոյեանից պրծանք, անցանք նրա ճտերին)։ Ես ամենեւին նկատի չունմ իր ընդգծուած հակահայրիկեան՝ հակաանկախական ու ռուսաստրուկ լինելը կամ այն, որ 1988-ին իմ բանտում եղած ժամանակ նա ասել էր, որ «ԻՆՁ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼՆ ԷԼ ՔԻՉ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ», նկատի չունեմ նաեւ այն, որ իր «իշխանութեան» օրոք ինձ եւս մէկ անգամ կալանաւորեցին եւ արտաքսեցին ԱՖՐԻԿԱ»։ Ինձ յուզում է այն, որ ինչ-որ չափով ազատ հանրութիւնը թոյլ է տալիս այսպէս արժեզրկել իր միտքը։
Բաւական չէ, որ դասական իմաստով խամաճիկին, Մոսկուայի կամակատարին, ԱՐՑԱԽԵԱՆ զարթոնքին հրապարակաւ հակադրուած անձին Ռոբերտ Քոչարեանի քմահաճոյքով ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ կոչում է տրուած, հիմա էլ նոր փառաբանութիւններ են ծրագրում։
Երեւանի մետրոպոլիտենի նախաձեռնողն ու դրա համար պայքարած անձը եղել է Անտոն Քոչինեանը, ում Մոսկուան պաշտօնանկ արեց 1974 թ.-ին նրա փոխարէն նշանակելով առեերեւոյթ անկախ, բայց ամենացածր մակարդակի ազգավնաս գործերի ընդունակ Կարէն Դեմիրճեանին։ Միայն հայկական ծաղկի արտադրութեան ոչնչացումը՝ ԱԼԻԵՒԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ բաւական էր հասկանալու նրա մակարդակը։ (Ի դէպ դրանից յետոյ ծաղկի արտադրութեան կենտրոնը Հայաստանից տեղափոխուեց Ադրբեջան)։ Եւ այսօր նոյն Ռոբերտ Քոչարեանի կամքով (ԵՐԵՒԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԸ ԿՈՉՒՈՒՄ Է ԿԱՐԷՆ ԴԵՄԻՐՃԵԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ) Անտոն Քոչինեանի փոխարէն մետրոպոլիտենի նախաձեռնումը վերագրուեց Դեմիրճեանին։
Ես չեմ ուզում աւելի խորանալ (շատ աւելի կարեւոր գործեր կան), բայց առողջ բանականութեան տէր մարդիկ, իհակէ, հասկանում են, որ սա՝ այս որակի գործողութիւնները, մի մեծ ընդանուր դաւադիր քաղաքականութեան՝ համակարգուած գործողութիւնների մի մասն են եւ պէտք է զգուշանալ։ Ի դէպ, կաշառակերութեամբ ու դրամաշորթութեամբ ուղեկցուած շինարարական խախտումների հետեւանքով դաւադիր երկրաշարժի զոհերի թիւը շատ աւելին եղաւ քան կարող էր լինել։ Ու այդ անմեղ զոհերի ողբերգութեան նկատմամբ ստորութիւն է «շինարար» յորջորջել մէկին , ով իրականում ամենացածրորակ շինարարութեան խրախուսողն ու պաշտպանն է եղել (Դատախազութեան հին աշխատողները վկայում են, որ ցածրորակ շինարարութեան դէմ գործ հարուցած մոսկովեան պատասխանատուներին բողոքը դադարեցնելու եւ գործից ետ կանգնելու ։պարտադրողը եղել է Ռոբերտ Քոչարեանի կամքով ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ազդարարուած ԿԱՐԷՆ ԴԵՄԻՐՃԵԱՆԸ»։
https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/2477378669004528