fbpx
Առողջապահություն

100 տարի` ժողովրդի թիկունքին ծրագրի մասնակից քաղաքացիների վիրաբուժական խնդիրները լուծվում են

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությունը շարունակվում է նաև «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում:

Կլինիկայիղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի կողմից կատարվել է պորտային ճողվածքի, արգանդի արտանկում. անմիզակապության, գլխի գագաթային շրջանի աթերոմայի, ծոծրակային շրջանի աթերոմայի վիրահատություն: Վիրահատական բուժում ստացած բոլոր հիվանդների վիճակը բավարար է:

Կարևորելով համալսարանական երեք հիվանդանոցներում իրականացվող հանրօգուտ միջոցառումը՝ վիրահատող բժիշկ Մուշեղ Միրիջանյանն ընդգծեց, որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն կանխարգելել հիվանդությունները, այլև ֆինանսական աջակցություն է առողջական խնդիրներ ունեցող, սակայն հետազոտվելու և բուժում ստանալու հնարավորություն չունեցող պացիենտներին:
Քաղաքացիների հետաքրքրվածությունն ու համալսարանական՝ «Հերացի», «Մուրացան», «Միքայելյան» հիվանդանոցների տարբեր կլինիկաներ բազմաթիվ առողջական խնդիրներով դիմելիությունը դրա վկայությունն են:

Նշենք, որ ԵՊԲՀ-ի կողմից հմուտ մասնագետները ոչ միայն անվճար ախտորոշում, այլև համապատասխան ցուցման դեպքում 50 տոկոս զեղչով իրականացնում են վիրահատական բուժում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ