Այսօր՝ օգոստոսի 13-ին, մեկնարկեց եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը ֆրանկֆուրտից Երևան։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նշվում է, որ տեղի է ունեցել նաև հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը և այլն։
Ըստ աղբյուրի՝ ավիաընկերությունը ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ է իրականացնելու դեպի Երևան, որի շնորհիվ ՀՀ քաղաքացիները կկարողանան ճանապարհորդել ավելի քան 100 երկրի 280 ուղղություններով։