Մրցաշրջանի լավագույն խաղացող ճանաչվելն ինձ համար մեծ պատիվ է․ Լուկակու

Ռոմելու Լուկակուն խոսել է Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալու մասին.

«Ակումբը միշտ աջակցել է մեզ, ինչպես նաև երկրպագուները, որոնց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել:

Ամեն օր չէ, որ դու առաջ ես անցնում Կրիշտիանու Ռոնալդուից։ Իմ կարծիքով, նա պատմության լավագույն երեք խաղացողներից մեկն է։ Նա նաև ինձ բարձրացրեց մեկ այլ մակարդակի վրա: Մանկուց երազում էի խաղալ Ա Սերիայում և ամեն ինչ արեցի դրան հասնելու համար: Ես ուրախ եմ, որ դա արեցի:

Մրցաշրջանի լավագույն խաղացող ճանաչվելն ինձ համար մեծ պատիվ է։ Առանց թիմի օգնության ես չէի կարողանա հասնել դրան։ Միասին հաղթեցինք՝ ավելի լավանալով։ Բոլորը զարգացան, իսկ մարզիչը միշտ մեր կողքին էր։ Այս մրցանակն ինձ մեծ վստահություն է տալիս ապագայի նկատմամբ»,- ասել է Լուկակուն Goal-ին։

Ամենաթարմ