ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանադրության մի քանի նորացված տարբերակ է ստացել։
Նախագահը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները հարմար չեն, քանի որ անհրաժեշտ է ավելի վճռական փոփոխություններ կատարել երկրի Հիմնական օրենքում:
«Կարծում եմ՝ մենք պետք է անենք դա: Դեռ Սահմանադրության ընդունումից առաջ մենք, ընդհանուր առմամբ, շատ բան կանենք լիազորությունները ներքև՝ շրջանային գործադիր կոմիտեների նախագահներին, մարզպետերին փոխանցելու առումով»,- հավելել է երկրի ղեկավարը:
Լուկաշենկոն նաև ընգծել է, որ 1994-ի Սահմանադրությանը վերադարձը հետընթաց է: