fbpx
Ժամանց

Լուրջ վնասվածքներ են հայտնաբերվել Տիտանիկ նավի վրա

Օգոստոսի սկզբին հետազոտողների խումբը հինգ սուզում է իրականացրել, որի արդյունքում լուրջ վնասվածքներ է հայտնաբերել «Տիտանիկ»-ի վրա՝ կապված միկրոօրգանիզմների և կոռոզիայի ազդեցության հետ: Արշավախումբը 14 տարում առաջինն էր, ո նավի բեկորների զննում է իրականացրել մարդու մասնակցությամբ, հաղորդվում է Atlantic Productions ընկերության կայքում:

Սուզումների ժամանակ պատմության մեջ առաջին անգամ «Տիտանիկի» 4K ձևաչափով նկարներ են արվել: Ստեղծվել է նաև նավի մանրակրկիտ 3D մոդելը:

«Տիտանիկն» իր առաջին և միակ ուղևորության է մեկնել 1912-ի ապրիլի 10-ին: Ապրիլի 14-ին ուշ երեկոյան ուղևորատար նավը, որը համարվում էր աշխարհում ամենամեծը, բախվել է սառցաբեկորին, այնուհետև խորտակվել: Վթարի հետևանքով զոհվել է 1.496 մարդ:

Փրկված 700 ուղևորներին վերցրել է «Կարպատիա» շոգենավը: «Տիտանիկի» բեկորները գտնվում են ավելի քան 3700 մ խորության վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ