Սերժ Թանկյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում կիսվել է հայ ռազմագերի գնդակահարման վերաբերյալ տեսանյութի մասին Civilnet-ի հոդվածով:
«Կիրակի օրը սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները մահապատժի են ենթարկում գերի ընկած հայ զինվորներին, հակակրանք է առաջացրել Հայաստանում և կառավարությանը հաշվետվություն տալու կոչեր են հնչել:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հաստատել է տեսանյութի իսկությունը և ասել, որ այն նկարահանվել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա Ադրբեջանի աննախադեպ հարձակման ընթացքում, որի հետևանքով զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 200 հայ, հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Հայտարարության տեքստում Գրիգորյանը տեսանյութում ցուցադրված մահապատիժն անվանել է «ադրբեջանական զինուժի կողմից իրականացված ևս մեկ պատերազմական հանցագործություն, որի աղբյուրը Ադրբեջանի կողմից հայատյացության հետևողական քաղաքականությունն է»՝ խոստանալով հարցը բարձրացնել միջազգային հարթակում։
Ռազմագերիների սպանությունը համարվում է Ժնևի կոնվենցիաների լուրջ խախտում…»։