Գիտություն

Լուսաբացն ու մայրամուտը Մարսի վրա․ NASA

Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալության InSight զոնդը Երկիր է ուղարկել լուսանկար, որտեղ պատկերված են լուսաբացը և մայրամուտը Մարսի վրա։ Այս մասին ասվում է գործակալության կայքում։

Գիտնականների խոսքով՝ լուսանկարն արվել է 2019 թվականի ապրիլի 25-ին։ Մի փոքր գունային շտկում է արվել՝ լուսանկարը մարդու աչքի համար սովորական տեսքի բերելու համար։

InSight-ն իրենից ներկայացնում է 360 կգ քաշով հետազոտական լաբորատորիա։ Զոնդն արձակվել էր 2018 թվականի մայիսին, իսկ նոյեմբերին այն վայրէջք էր կատարել Մարսի վրա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ