fbpx
Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը

Պատգամավորական մանդատները ստանձնելուց հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հունվարի 10-ին, գումարել է իր առաջին նիստը՝ ԱԺ-ից դուրս: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում 4 որոշում է կայացվել:

«Առաջին որոշումը խմբակցության ղեկավարի որոշման հարցն էր, և որպես խմբակցության ղեկավար միաձայն ընտրվեց Էդմոն Մարուքյանը, որպես քարտուղար ընտրվեց Գևորգ Գորգիսյանը:

Խմբակցությունն ընդունել է նաև իր կանոնադրությունը, որը հռչակում է աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի իրավունքներն ու պարտականությունները և այլն:

Կայացվել է նաև փոխխոսնակի առաջադրման գրավոր արձանագրության որոշումը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր խմբակցությունը, օգտվելով ընդդիմության՝ փոխխոսնակ առաջադրելու սահմանադրական իրավունքից, որոշել է առաջադրել Մանե Թանդիլյանի թեկնածությունը», – ասաց Անի Սամսոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ