fbpx
Խորհրդարան

«Լուսավոր Հայաստանը» թեկնածու է առաջադրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: ԿԿՀ անդամներն ընտրվում են ԱԺ կողմից փակ գաղտնի քվեարկության միջոցով:

Հայկուհի Հարությունյանը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան եւ փորձագետ, ով 2013 թվականից զբաղեցնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Նախագահի պաշտոնը:

Նա ունի տեղական, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ ավելի քան 14 տարվա մասնագիտական աշխատանքային գործունեություն, ինչը ներառում է իրավունքի գերակայության, արդարադատության եւ մարդու իրավունքների ոլորտներում քաղաքականության փաստաթղթերի մշակման, համապարփակ գնահատումների եւ վերլուծությունների, բարեփոխումների ծրագրերի նախագծման փորձառություն:

Որպես ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հ. Հարությունյանը հիմնականում զբաղվել է մարդու իրավունքների ռազմավարական դատավարություններով, ներառյալ քաղաքական հայացքների հիմքով քրեական հետապնդումները, հավաքների ժամանակ մարդու իրավունքների մասսայական խախտումների գործերը:

Հ. Հարությունյանն ավարտել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Իրավունքի դպրոցի մագիստրատուրան՝ «Առաջնորդություն, մարդու իրավունքներ եւ իրավունքի գերակայություն» ուղղվածությամբ:

Հ. Հարությունյանը հանդիսանում է 2010-2011 Հյուբերտ Համֆրի ծրագրի եւ 2018 թվականի Ստենֆորդի համալսարանի «Ժողովրդավարության, զարգացման եւ իրավունքի գերակայության» ծրագրի շրջանավարտ:

2019 թ-ին Հ. Հարությունյանը արժանացել է «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018» մրցանակին՝ «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում:

2016-2019թթ. Հ. Հարությունյանը հանդիսացել է «Արեւելյան գործընկերություն» քաղաքացիական հասարակության ֆորումի 1-ին աշխատանքային խմբի համակարգող եւ ղեկավար կոմիտեի անդամ:

2003-2011թթ Հ. Հարությունյանն աշխատել է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ