Ֆրանսիա մայրաքաղաքում գտնվող աշխարհահռչակ Լուվրի թանգարանը բացել է իր դռները այցելուների առաջ։
Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով այն փակ է մնացել մոտ 4 ամիս։
Երկար դադարից հետո թանգարանն առավոտվանից ընդունում է այցելուներին։ Վերջիններս պետք է տոմսերը պատվիրեն առցանց ու կրեն դիմակ։
Լուվրի տնօրենը հայտարարել է, որ զգալիորեն կրճատելու են այցելուների քանակը։
Նշվածից զատ, այցելուները ազատ շրջելու հնարավություն չեն ունենալու ու շարժվելու են նախապես գծված երթուղով։