Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է սահմանել մաքսատուրքեր չինական ապրանքների վրա, եթե Պեկինը չձեռնարկի քայլեր առևտրային դեֆիցիտի կրճատման ուղղությամբ: Մակրոնը նշել է, որ այս հարցում հնարավոր է հետևել Միացյալ Նահանգների օրինակին, որոնք արդեն սահմանել են նման սակագներ:
Նախագահը ընդգծել է, որ այս հարցը քննարկվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, սակայն միասնական եվրոպական դիրքորոշում ձևավորելը կարող է բարդ լինել: Գերմանիան, որը Չինաստանում ունի զգալի ներկայություն, կարող է դեմ լինել նման քայլերին: Մակրոնը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի գտնել խաղաղ լուծում՝ խուսափելով առևտրային լարվածությունից:
Մակրոնը նաև նշել է, որ Չինաստանը պետք է ավելացնի ներդրումները Եվրոպայում՝ փոխհատուցելու առևտրային հաշվեկշռի անհավասարակշռությունը: Սակայն նա զգուշացրել է, որ չինական ընկերությունները չպետք է գործեն «գիշատիչ» մոտեցումներով, որոնք կարող են վնասել եվրոպական արդյունաբերությանը:

