fbpx
Սպորտ

ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Մադրիդի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» հնարավոր է խախտի ՈւԵՖԱ-ի «Ֆեյր-փլեյի» կանոնները:

«Ռեալն» արդեն 50 միլիոն եվրո է ծախսել՝ գնելով Միլիտաոյին, 70 մլն եվրո՝ Յովիչին, 48 մլն եվրո՝ Մենդիին, 45 մլն եվրո՝ Ռոդրիգոյին և 100 մլն եվրո՝ Ազարին գնելով:

Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Պոլ Պոգբանը նույնպես ցանկանում է տեղափոխվել Բերնաբեու, որպեսզի միանա իր հայրենակից Զինեդին Զիդանին: Գործարքը կարժենա ոչ պակաս, քան 150 մլն եվրո, որից հետո «Ռեալի» ամառային ծախսերը կհասնեն 463 մլն եվրոյի:

Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի Մադրիդի «Ռեալը» տրանսֆերների վրա կարող է ծախսել ցանկացած գումար, եթե ֆուտբոլիստների վաճառքի և գնման տարբերությունը չգերազանցի 300 մլն եվրոն:

«Ռեալը» ցանկանում է կուտակել այդ գումարը՝ վաճառելով Խամես Ռոդրիգեսին, Գարեթ Բեյլին, Մատեո Կովաչիչին, Դանի Սեբալիոսին, Մարկոս Լյորենտեին և Կեյլոր Նավասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ