Մադրիդի Ռեալը կապ է հաստատել Մոուրինյոյի հետ. El Chiringuito TV

Մադրիդի «Ռեալը» կապ է հաստատել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ։

Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։

Համաձայն աղբյուրի տեղեկությունների ՝ «Մալյորկայի» դեմ Լա լիգայի 9-րդ տուրում «Ռեալի»՝ նվազագույն հաշվով կրած պարտությունը սրել է Զինեդին Զիդանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ֆրանսիացի մասնագետը, «Գալաթասարային» չհաղթելու դեպքում, կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։ Ժոզե Մոուրինյուն Զիդանին փոխարինողի գլխավոր թեկնածուն է։

ՉԼ-ի մեկնարկային երկու խաղերից հետո «արքայական» ակումբը ընդամենը 1 միավոր է վաստակել։ Ստամբուլում կայանալիք հանդիպումը կարող է իսկապես վճռորոշ լինել։

Ժոզե Մոուրինյուն 2018 թվականի դեկտեմբերից չի զբաղվում մարզչական գործունեությամբ այն բանից հետո, ինչ հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից»։

Ամենաթարմ