Մադուրոյի կողմնակիցները ցույցի են դուրս եկել. ՄԱԿ ԱԽ-ում Վենեսուելայի հարցով քվեարկություն կանցկացվի

Հրապարակող՝

Դամասկոսում կվերաբացվի Արաբական Էմիրությունների դեսպանատունը

Ամենադիտվածներ

Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է: Երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները Կարակասում հանրահավաք են անցկացրել: Նրանք աջակցություն են հայտնել Մադուրոյին և դատապարտել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջամտությունն իրենց երկրի ներքին գործերին:Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչը մտադիր է Վենեսուելայում տիրող ճգնաժամի հարցով բանաձևի քվեարկություն կազմակերպել: Interfax-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկված փաստաթղթում կոչ է արվում Վենեսուելայում ազատ և արդար նախագահական ընտրություններ անցկացնել՝ միջազգային դիտորդների ներկայությամբ:

Ռուսաստանն իր հերթին Վենեսուելայի հարցով սեփական բանաձևն է առաջարկել՝ ներկայացնելով խնդրի կարգավորման հակառակ տարբերակը: Tass-ի փոխանցմամբ՝ ռուսական փաստաթղթում կոչ է արվում ճգնաժամը լուծել երկխոսության միջոցով: Ռուսական փաստաթղթում մտահոգություն է հնչում սպառնալիքների վերաբերյալ, ըստ որոնց` «Վենեսուելայի տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ կարող է ուժ կիրառվել, ինչը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության 2.4 հոդվածի դրույթները»:Երկու փաստաթղթերի հարցով քվեարկությունը նախատեսված է այսօր:

Աղբյուր՝ shantnews.am

Ամենաթարմ