Սեուլում հրմշտոցից մահացածների թիվը հասել է 156-ի, տեղեկացրել է Հարավային Կորեայի ներքին գործերի եւ անվտանգության նախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացվել էր 155 զոհվածի եւ 152 տուժածի մասին, որոնցից 41-ը հիվանդանոցում էր։
Երեքշաբթի օրվա ժամը 11.00-ի դրությամբ Հրաավային Կորեայի պատմության մեջ ամենամեծ հրմշտոցը Իթհեւոն մայրաքաղաքային շրջանում Հելուուինի հայտնի երեկույթի ժամանակ հանգեցրել էր առնվազն 156 մարդու մահվան, եւս 151 մարդ տուժել է, 40-ը դեռեւս հոսպիտալացված է։ Երեքշաբթի մահացել է ծանր վիրավորներից մեկը՝ 20-30 տարեկան մի կին։ Նման պացիենտների թիվը 29 է, ուստի ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Զոհվածներից 101-ը կանայք են, 55-ը՝ տղամարդ։ Վերջին տվյալներով՝ զոհվածներից 26-ն օտարերկրացի է, այդ թվում չորս ռուսաստանցի կին։
Նախագահ Յուն Սոկ Յոլը ազգային սուգ է հայտարարել մինչեւ նոյեմբերի 5-ը՝ այն ողբերգության հետ կապված, որն ամենամեծն է Հարավային Կորեայում զոհերի թվի առումով՝ 2014-ից ի վեր։ Այն ժամանակ «Սեւոլ» լաստանավի խորտակման պատճառով զոհվել էր 304 մարդ։