Մահացել է բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանը

Մահացել է բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանը, այս մասին տեղեկացրել է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախկին նախագահ Արա Վարդանյանը։

«Խորը վշտով տեղեկացա հայ մեծանուն բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին։
Սա անդառնալի կորուստ է ողջ հայ ազգի համար։

Տիկին Լուիզի բացառիկ աջակցությունը թե Հայաստանի և թե Արցախի զարգացման գործում անգնահատելի են։

Համոզված եմ, որ մեծ բարերարի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա։

Ցավակցում եմ մեզ բոլորիս այս մեծ կորստի կապակցությամբ», – գրել է Արա Վարդանյանը։

Ամենաթարմ