ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ցավով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը:
Պրոֆեսոր Արեշյանի հետ տարբեր գաղափարներ էինք քննարկել և մտածում էինք դրանց իրականացման շուրջ: Շատ էր մտահոգվում պատմության թանգարանի անմխիթար վիճակի և ցուցադրության չդրված հազարավոր արժեքավոր իրերի ապագայով:
Պրոֆեսոր Արեշյանը մեծ ավանդ ունի հայագիտության, հնագիտության և պատմության բնագավառներում:
Պրոֆեսոր Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500 ամյա ոտնամանը:
Թող աստված հոգիդ լուսավորի»։
