65 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի եղբայրը՝ Թոնի Ռոդեմը:
«Դժվար է բառեր գտնել, այժմ ես լցված եմ նրա մասին հուշերով», – գրել է Քլինթոնն իր թվիթերյան միկրոբլոգում:Նա նաև հալելել է, որ իր եղբայրը «բարի, առատաձեռն, հիանալի ամուսին և հայր էր»: Քլինթոնը սակայն չի նշել վերջինիս մահվան պատճառը:
Կյանքի ընթացքում Թոնի Ռոդեմն աշխատել է բանտում՝ որպես անվտանգության աշխատակից, որպես ապահովագրական գործակալ, մասնավոր հետախույզ: Նա նաև զբաղվել է բիզնեսով, նշում է ABC-ն:
Ռոդեմն ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք ընդգրկված էր Դեմոկրատական կուսակցության Ազգային հանձնաժողովի կազմում: