fbpx
Աշխարհ

Մահացել է կինոռեժիսոր Մարլեն Խուցիևը

RIA Novosti-ի հաղորդմամբ՝ 94 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր Մարլեն Խուցիևը:

«Մարլեն Մարտինովիչը մահացել է առավոտյան ժամը 7-ին՝ Բոտկինսկի հիվանդանոցում»,- հայտնել է Կինեմատոգրաֆիստների միության խոսնակը:

Աղբյուրը նշում է, որ Խուցիևը տեղափոխվել էր հիվանդանոց դեկտեմբերին, իսկ մարտի 16-ից նա գտնվում էր վերակենդանացման բաժնում:

Մարլին Խուցիևը նկարահանվել է մի շարք հանրահայտ ֆիլմերում, ինչպիսին են «Գարունը Զարեչնայա փողոցում» (1956), «Երկու Ֆեոդոր» (1958), «Ես քսան տարեկան եմ» (1965), «Հուլիսյան անձրև» (1966) ֆիլմերը։

Խուցիևը 1986 թվականին ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոչումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ