77 տարեկան հասակում կյանքից հեռացել է հեղինակավոր «The Animals» ռոք խմբի կիթառահար Հիլթոն Վալենթայնը։
Այս մասին տեղեկանում ենք ABKCO Music & Records ձայնագրման ընկերության Twitter-ի էջից։
Երաժիշտը կյանքից հեռացել է այսօր առավոտյան։ Նա խմբի հիմնադիրներից ու օրիգինալ կազմի անդամներից մեկն էր։
Վալենթայնը խմբին միացել է 1960-ականներին։ Տարիներ անց խումբը փլուզվել է՝ տարաձայնությունների հետևանքով։ Հետագայում միավորման որոշ փորձեր եղել են, որոնց մասնակցել է նաև Վալենթայնը։ Նա զուգահեռ նաև զբաղվել է անհատական կարիերայով։