fbpx
Ժամանց

Մահացել է սուպերմոդել Տատիանա Փաթիցը

56 տարեկանում մահացել է Տատիանա Փաթիցը, հայտնում է Vogue ամսագիրը՝ նշելով, որ մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։

Փաթիցը ծնվել է Համբուրգում՝ էստոնացի մոր և գերմանացի հոր ընտանիքում։ Դեռևս շատ փոքր տարիքում ծնողների հետ տեղափոխվել է Շվեդիայի հարավաում գտնվող Սկաներ ծովափնյա քաղաք և 17 տարեկանում Ստոկհոլմում մասնակցել է մոդելային մրցույթի։

«Նա շատ ավելի քիչ նկատելի էր, քան իր հասակակիցները՝ ավելի առեղծվածային, ավելի հասուն, ավելի անհասանելի, և դա գրավիչ էր»,- պատմել է Աննա Վինտուրը։

Փաթիցը բազմիցս նկարահանվել է Vogue-ի համար, աշխատել Հերբ Ռիցի և Պատրիկ Դեմարշելյեի հետ, ինչպես նաև հայտնվել Ջորջ Մայքլի՝ «Freedom ’90» տեսահոլովակում:

Վերջին անգամ սուպերմոդելը հանրության մեջ է հայտնվել 2022 թվականի հոկտեմբերին, երբ որդու հետ մասնակցել է Բեռլինում կայացած սոցիալական մի միջոցառման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ