Երկարատև հիվանդությունից հետո այսօր՝ սեպտեմբերի 28-ին, 85 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Մարկ Զախարովը: Այս մասին հայտնում է РБК-ն:
Մարկ Զախարովը ծնվել է Մոսկվայում 1933 թվականին: Թատերարային արվեստի Ռուսական ինստիտուտն ավարտելուց հետո նա քաղաքային տարբեր թատրոններում աշխատել է որպես ռեժիսոր՝ 1973 թվականից դառնալով «Լենկոմ» թատրոնի գլխավոր ռեժսորը:
Նրա թատերական ներկայացումներից են «Յունոնա և Ավոս», «Թագավորական խաղեր», «Հիշատակի աղոթք» ներկայացումները:
Զախարովը որպես կինոռեժիսոր նկարահանել է «Այդ նույն Մյունհաուզենը», «Սիրո բանաձև», «12 աթոռ», «Սպանել վիշապին» և մի շարք այլ հայտնի կինոկտավները:
Մարկ Զախարովն արժանացել է տարբեր մրցանակների և պետական պարգևների: