Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը

Հրապարակող՝

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը

Ամենադիտվածներ

Այսօր 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը, ով «Ազգային որսի առանձնահատկությունները» ֆիլմի գլխավոր դերակատարն էր: Այս մասին ՏԱՍՍ-ին աղորդել է Կինոդերասանների գիլդիայի մամուլի կենտրոնը:

ՏԱՍՍ-ի զրուցակիցը նշել է, որ մահվան հետ կապված մանրամասներ չկան, միայն հայտնի է, որ նա մահացել է շրջագայության ընթացքում, քանի որ պոկվել էր նրա թրոմբը:

Բուլդակովը մահացել է Մոնղոլիայում, ուր մեկնել էր ընկերների ծննդյան տոները նշելու, տեղեկացրել է դերասանի ընկերուհին՝ Տատյանա Ռուդնևան:

Բուլդակովի կինը հաստատել է, որ դերասանը մահացել է Ուլան Բատորում: Նա նաև նշել է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 02.00-ին:

Ամենաթարմ