Ամերիկյան հետազոտական կառույցների մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ լողափերը մարդկանց առողջությանը սպառնում են նոր բակտերիաներով, որոնց վտանգը մինչ այս չի եղել։ Խոսքը Vibrio vulnificus անունը ստացած բակտերիաների մասին է, որոնց վերաբերյալ էլ եղել է հետազոտությունը։
Այս մանրէները, ըստ ուսումնասիրության եզրակացությունների, կարող են մարդու մաշկի վնասված մասերից սողոսկել ներս լողալու ընթացքում։ Մարմնի ներսում այդ մանրէները կարող են հարուցել հիվանդություն, որը վերջույթների ամպուտացիայի և նույնիսկ մահվան պատճառ կարող են դառնալ։
Այս վտանգը, ըստ գիտնականների, նոր է մարդկության համար, քանի որ մինչ այս լողափերում այս մանրէները հազվադեպ էին հանդիպում։ Իսկ հիմա գլոբալ տաքացման պայմաններում մանրէները տեղափոխվել են լողափերի մոտակա ջրեր ու հարմարվել են տեղանքին։
