ԱՄՆ-ում 19-ամյա տղան մահակը ձեռքին հարձակվել է ոստիկանների վրա

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Նյու Մեքսիկոյի նահանգում անհայտ անձը դանակով 11 մարդու է վիրավորել

ԱՄՆ-ում 19-ամյա տղան մահակը ձեռքին հարձակվել է ոստիկանների վրա։ Միջադեպի մասին հաղորդվել է NYPD-ի Twitter-ում։

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել Թայմս Սքվերի մոտ։ Ենթադրվում է, որ անհայտ անձը առանց պատճառի մոտեցել է ոստիկաններից մեկի և փորձել է մահակով հարվածել նրա գլխին։ «Այնուհետև տղամարդը մահակով հարվածել է ևս երկու ոստիկանի գլխին», – ճեպազրույցի ժամանակ ասել է ոստիկանության կոմիսար Կիչանտ Սյուելը:

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ ոստիկաններից մեկը կրակել և վիրավորել է հարձակվողին, հարձակվողը բերման է ենթարկվել։ Հարձակման հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Հրապարակող՝

Ամենաթարմ