fbpx
Աշխարհ

Իրաքի վարչապետի դեմ մահափորձին ներգրավված են եղել 3 անօդաչուներ

Ինչպես արդեն հայտնել էինք, անցած գիշեր մահափորձ է իրականացվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի նկատմամբ։

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է ականապատ անօդաչույով նախագահի նստավայրին հարվածելու միջոցով ու հարձակման արդյունքում տուժել է երեք մարդ, սակայն վարչապետը չի տուժել։

Ըստ Իրաքի ՆԳՆ-ի հաղորդած նոր տվյալների՝ հարձակմանը մասնակցել են 3 անօդաչուներ ու 3-ն էլ եղել են ականապատ։ Նշվում է, որ դրանցից 2-ը ոչնչացվել են անվտանգության ծառայության կողմից։

Նշենք, որ Իրաքի վարչապետի նստավայրը գնտվում է, այսպես կոչված, կանաչ գոտում, որտեղ տեղակայված են նաև օտաերկրյա դեսպանատները։ Այս տարածքը լավ պաշտպանված է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ